Իշխանությունները հնարք են մտածել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի՝ ԱԺ աշխատակազմի աղբյուրը տեղեկացնում է, որ ԱԺ նոր ղեկավարությունը ուղիներ է փնտրում ԱԺ ներկայիս աշխատակազմից ազատվելու և այն յուրայիններով համալրելու համար:

Հիմնական խոչընդոտն այն է, որ ԱԺ աշխատակիցները պետծառայողներ են և նրանց առանց հիմնավորման հնարավոր չէ հեռացնել աշխատանքից: Բայց հնարամիտ իշխանությունները մի ելք կգտնեն:

Ամենահավանական տարբերակը, այսպես կոչված, կառուցվածքային փոփոխություններն են, երբ գործող վարչությունները լուծարվում են, և դրանց փոխարեն ստեղծվում են նոր վարչություններ: Իսկ երբ վարչությունը լուծարվում է, աշխատակիցներն էլ ինքնաբերաբար ազատվում են աշխատանքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս