Արմավիրր մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով հեղափոխությունից հետո մարզում կատարված փոփոխություններին` ասաց, որ լուրջ քաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել։
«Համապետական ընտրությունների ժամանակ մարզպետարանի աշխատակիցները թեկնածուներ էին՝ տարբեր կուսակցություններից։ Մենք լուրջ վարչական վերահսկողություն եք անում համայնքների մարզպետարանի եւ ընդհանուր աշխատանքների վերաբերյալ, որպեսզի չարաշահումներ չլինեն։ Ցանկացած խնայողություն փորձում ենք տեղին օգտագործել, եւ դրա արդյունքում 4-5 դպրոց ջեռուցմամբ ապահովել ենք»,- ասաց մարզպետը։
Հարց ուղղեցինք` արդյոք իրեն չեն հորդորում անդամագրվել Քաղաքացիական պայմանագրին։
Ինձ որեւէ մեկը չի հորդորում նման բան անել։ Ես չեմ կարծում, որ իմ անկուսակցական լինելը խանգարում է, որ կառավարությունում աշխատեմ»,- ասաց մարզպետը:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: