Սիրտս ազատ է, հուսով եմ՝ կգտնեմ իմ միակին. Վլադիմիր Բարխոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է` երգիչ Վլադիմիր Բարխոյանը չի երեւում ասպարեզում, չի թողարկում նոր երգեր եւ տեսահոլովակներ: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց` ինչն է ստեղծագործական դադարի պատճառը. «Այս պահին ինձ մոտլռություն է, գործնական նոր ծրագրեր չկան: Քույրս` Մարգարիտա Բարխոյանը, գրել է ծնողների մասին մի երգ, որը դեռ չենք ձայնագրել: Կա եւս մեկ երգ` ռուսերենով, որի ե՛ւ երաժշտության, ե՛ւ խոսքերի հեղինակը կրկինքույրս է: Ընդհանուր առմամբ, Մարգարիտան աշխատում է, ուղղակի ինձ մոտ է լռություն: Չեմ կարող ասել, թե որքան այն կտեւի»,- մեկնաբանեց երգիչը:

Նրա խոսքով` ինչպես հայաստանյան էստրադային երգարվեստի ոլորտում առհասարակ, այնպես էլ իր կարիերայում ինչ-որառումով անհասկանալի փուլ է. «Ամեն դեպքում, մշակույթի մարդկանց մոտ ժամանակ առ ժամանակ լինում են դադարներ, որոնց հաջորդում է ստեղծագործական «պայթյունը»: Այսինքն` դա սովորական դադար չէ. դրա ժամանակ ստեղծագործող մարդը լիցքավորվում է»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց` երգնիրհոբբին չի եղել, այն ապրելակերպ է, բայց, ցավոք սրտի, ոլորտում թաց ուչորը խառնվել է իրար, հետաքրքիր, մնայուն երգերչենստեղծվում, թողարկվող երգերնու տեսահոլովակներն էլ թիթեռի կյանք ունեն:

Հարցին, թե արդոք հանդես գալիս է կոորպորատիվների շրջանակում, Վլադիմիրը պատասխանեց. «Ես է՛լ, քույրս է՛լ երբեւէ չենք հրաժարվել նման հրավերներից: Այսօր երգիչ-երգչուհիներնինչպես կարողանում են, այնպես էլ իրենց գլուխը պահում են: Եթե նախկինում նրանք խուսափում էին երգել, օրինակ, հարսանիքների ժամանակ, հիմա նույնիսկիրենք են ձգտում, քանի որ, ինչպես ասում են, փողը դրա մեջ է: Տասը տարի կլինի` Երեւանում ոչ անհատական, պետության կողմից կազմակերպվող համերգներ չենլինում, միայն տոնիցտոն տարին մեկ-երգու անգամ է նման հնարավորություն ընձեռվում:

Մարզերում եւս համերգներ չենլինում, եւ բնական է, որ երգիչներըսկսել են գումար վաստակելու այլընտրանքային ձեւերորոնել: Երգիչները դարձել են դերասան, դերասանները` երգիչ,ամեն բան խառնվել է»:
Վերջումմենք հարցրինք նաեւ անձնական կյանքի մասին, հետաքրքրվեցինք` արդյոք Վլադիմիրի սիրտը զբաղված է. «Իմ սիրտը դեռ զբաղված չէ,ազատ է: Հույս ունեմ, որ կգտնեմ իմ միակին»,- եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան

Լուսանկարը` BRAVO.am-ի




Լրահոս