ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանության զորքերի հերթափոխը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս հերթական անգամ տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը:

Շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կլինեն Տավուշում և կանցնեն մարտական հերթապահության:

ՀՀ ոստիկանության պետը ողջունեց սահմանապահ ոստիկաններին և մաղթեց բարի ծառայություն. «Դուք մերօրյա հերոսներ եք, մենք հպարտանում ենք ձեզնով: Միշտ հիշեք, որ ձեր մեջքին մի ողջ ազգ է կանգնած, իսկ երբ դիրքապահի մեջքն ամուր է, նա նույն կերպ ամուր կանգնած պահպանում է հայոց հողը», – նշեց ՀՀ ոստիկանության պետը:

Ավանդույթի համաձայն մեկնելուց առաջ ոստիկանները երդվեցին և աղոթեցին:

Շարային երթով, հպարտ ու հաստատակամ ոստիկանության զորքերի զորամասի ծառայողները մեկնեցին սահման:

Հաջորդ օրը դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողները:

Վալերիյ Օսիպյանը դիրքերից վերադարձածներին շնորհակալություն հայտնեց դժվարին ու պատվաբեր ծառայության համար. «Շնորհակալ եմ ձեր նվիրվածության, սրտացավության ու անձնվեր ծառայության համար: Հակառակորդից խաղաղություն չեն խնդրում, այլ պարտադրում են, և այդ պարտադրողը հենց դուք եք»:

Զորախմբի առաջին անգամ դիրքեր մեկնած ծառայողները պարգևատրվեցին պատվոգրերով ու հայտարարվեց շնորհակալություն:
Ոստիկանության զորքերի այս զորախումբը կարճատև արձակուրդից հետո կրկին կանցնի հասարակական կարգի պահպանությանը:




Լրահոս