ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարգանքի տուրք Վոժդին. Սասուն Միքայելյանն ու ԵԿՄ անդամները՝ Ծիծեռնակաբերդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրապահ կամավորական միության անդամներն այսօր վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգեցին Մուշեղ Մխոյանի՝ Վոժդի հիշատակը:

Նա 1989 թվականին Երևանում Սամսոն Ղազարյանի հետ կազմավորել է «Միավորված ուժերի շտաբը» (ՄՈՒՇ), որի հրամանատարն է եղել։ 1988-1991 թվականներին մասնակցել է ՀՀ Տավուշի, Նոյեմբերյանի, Արարատի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի շրջանների ինքնապաշտպանական մարտերին։ Վոժդը  զոհվել է 1991 թվականի մայիսի 4-ին եւ հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս