
Ոստիկանության գնդապետ, երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի անդամ Նելլի Դուրյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել․
Հարգելի քաղաքացիներ, համացանցում շրջանառվում էին լուրեր՝ « Գեղարքունիքի մարզում երեխաներին կասկածելի կոնֆետներ են բաժանել, կատարվել է ստամոքսի լվացում», ինչի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում նախապատրաստվել են նյութեր:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն և համաձայն փորձագետի եզրակացության փորձաքննության ներկայացված Вдохновение շոկոլադում հոգեմետ և խիստ ներգործող նյութեր չեն հայտնաբերվել: Հայտնաբերվել է շոկոլադ հյուրասիրող անձը:
Պարզվել և հիմնավորվել է, որ դպրոցի երեխաներից, Вдохновение շոկոլադե սալիկներից, որևէ մեկը չի թունավորվել, այն եղել է անվնաս, իր մեջ թունավոր նյութեր չի պարունակել: