Դավիթ Տոնոյանն այցելել է Տավուշում վիրավորված զինծառայողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում նոր գրառում է կատարել․

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց կենտրոնական հոսպիտալ տեսակցելու պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին։ Բժիշկները ներկայացրեցին Արգիշտիի իրավիճակը, որը գնալով դառնում է ավելի կայուն։
Արգիշտին խոսեց նախարար Դ. Տոնոյանի հետ, պատասխանելով մի քանի հարցերի։

Նախարարի հետ խոսելիս Արգիշտին նշեց, որ չի պատրաստվում երկար պառկել, քանի որ. «Իր պոստերին տիրություն անել է պետք»։

Հիշեցնենք, որ 1987թ. ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանն ապրիլի 30-ին Տավուշում հակառակորդի կրակից վիրավորում էր ստացել գլխի շրջանում: Նրան ուղղաթիռով տեղափոխել էին Երևան, այնուհետև վիրահատել: Նրա վիրահատությունը բարեհաջող ընթացք է ունեցել:




Լրահոս