Վիճաբանություն գիշերային ակումբի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 1-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ թուլակողային շրջանի ծակած-կտրած վերք, աջ դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 34-ամյա մի տղամարդ։

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ տղամարդը վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, Մրգավան գյուղի սկզբնամասում գտնվող գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Հարվածել էին սուր կտրող-ծակող առարկայով:

Տուժողը հրաժարվել էր հաղորդում տալ:

Արտաշատի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 16.50-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 27-ամյա Արմեն Ս․-ն։ Պարզվել է, որ գիշերային ակումբի մոտ վիճաբանության ժամանակ Արմեն Ս․-ն է դանակով հարվածներ հասցրել տղամարդուն։

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է։




Լրահոս