Առեղծվածային դեպք Երեւանում. բնակարանում հայտնաբերվել է տանտիրոջ դին եւ երկտող՝ ուղղված կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHASHYAN. com-ի տեղեկություններով՝

այսօր՝ մայիսի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ Շերամի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Նշված վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանած՝ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանի գլխավորությամբ, բացելով բնակարանի դուռը, ներսում բերանքսիվայր հայտնաբերել են տանտիրոջ՝ 43-ամյա Մ. Հ.-ի դին:

Տեղում աշխատել է հետաքննչական բաժանմունքի հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արգամ Մնացականյանի գլխավորությամբ: Ոստիկանները բնակարանում հայտնաբերել են երկտող, որում մասնավորապես գրված է եղել. «Ես շատ եմ սիրում քեզ, իմ հրաշք: Ներեք ինձ, ես եմ մեղքի ծնունդը, թող աղջիկս նման բանի մասին չիմանա»: Հետաքննիչը երկտողը առգրավել է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական:




Լրահոս