Խոշոր ավտովթար Երևանում. Chevrolet-ը վերածվել է մոխրակույտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 5-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 21:00-ի սահմաններում, դեռեևս անհայտ պայմաններում Վարդանանց փողոցի 22 հասցեում՝ «Գնունու շուկայի» մոտ, բախվել են Toyota Corolla, BMW-525, Volkswagen Golf և Chevrolet Niva մակնիշների ավտմեքենաները:

Հարվածի հետևանքով Chevrolet Niva-ն բախվել է նույն փողոցի թիվ 254 էլեկտրասարքավորումների խանութ-կրպակին և էլեկտրասյանը, ինչից էլ հրդեհ է բռնկվել:

Մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիներն ու խանութ-կրպակի աշխատակցները պայքարել են կրակի տարածման դեմ, ինչը նրանց հաջողվել է ու արդեն ժամանած հրշեջները մարել են Chevrolet Niva-ում առաջացած հրդեհը: Ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի:




Լրահոս