ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպե՞ս խուսափել խոշոր գումարների կորստից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց հանգստի կազմակերպման մեխանիզմներից` ինչպես խուսափել խաբեության զոհ դառնալուց եւ խոշոր գումարների կորստից:

«Վերջին տարիների ընթացքում երեւի 5, մի փոքր ավել, եղան խոշոր աղմկահարույց դեպքեր: Գնալով պահանջարկը զբոսաշրջային ոլորտի նկատմամբ (թե′ ներգնա, թե′ արտագնա) աճում է, այս դեպքում արդեն հավանականությունը, որ կարող են խախտվել մեր քաղաքացիների, ընդհանրապես զբոսաշրջիկների իրավունքները, մենք արդեն պետք է լրջորեն մտածենք եւ կանխարգելենք: Պետք է լինի հստակ պետական կարգավորում: Արդեն մի քանի տարի է` քննարկվում է այս հարցը, եւ, կարծես թե, նման դեպքերը գալիս են ապացուցելու, որ մենք պետք է օր առաջ սրա մասին մտածենք»,- հայտարարեց Մ. Ապրեսյանը:

ArmLur.am-ի թղթակիցը մասնագետից հետաքրքրվեց` այլ երկրի զբոսաշրջիկը երբեւէ խաբվե՞լ է հայկական տուրընկերության կողմից, թե՞ ոչ: Հարցին ի պատասխան Ապրեսյանն ասաց. «Նման դեպքեր նույնպես կարող են լինել: Աղաղակող դեպքեր, որ հայտնի լինեն, դեռեւս այդքան չկան, որովհետեւ այստեղ գործը հասնում է երկու ընկերությունների` հայաստանյան եւ օտարեկրյա գործընկերների միջեւ հարաբերություններին: Դեպքեր կան, լինում են կամ գոնե ծառայությունների որակի առումով ոչ բոլորն են ապահովում որակ»:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Ս·Հ.




Լրահոս