Հայաստանում Beeline-ը հայտարարում է մայրաքաղաքում ֆիքսված ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների հերթական փուլի ավարտի մասին՝ այժմ Սարի Թաղ թաղամասում:
Լայնածավալ արդիականացումը մայրաքաղաքում շարունակվում է, և շուտով Երևանի բնակիչների մեծամասնությունը հնարավորություն կունենա միանալուBeeline գերարագ՝մինչև 100 Մբիթ/վրկինտերնետին VDSL տեխնոլոգիայով։
«Beeline-ը շարունակում է արդիականացնել իր ֆիքսված ցանցը Երևանում: Կիլիկիա թաղամասից և մայրաքաղաքի փոքր կենտրոնից հետո Սարի Թաղի բնակիչներին ևս հասանելի դարձավ մինչև 100 Մբ/վ արագությամբ գերարագ ինտերնետ: Նշեմ, որ մոտ ապագայում մենք նախատեսում ենք շարունակել մայրաքաղաքի ֆիքսվածենթակառուցվածքների բարելավումըև առաջիկայում կտեղեկացնենք այս ուղղությամբ հաջորդ քայլերի մասին» – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Շնորհավորելով Beeline-ի հավատարիմ հաճախորդին, Անդրեյ Պյատախինը նրան նվիրեց COMBO 4 Max ծառայությունների փաթեթի 1 տարի անվճար բաժանորդագրություն:
Beeline-ի գերարագ ինտերնետից օգտվելու համար կարելի է մասնավորապես միանալ COMBO 2, COMBO 3 և COMBO 4 փաթեթներին, որոնց արժեքները սկսվում են ամսական 5990 դրամից: Փաթեթները ներառում են անսահմանափակ զանգեր Beeline-ի ցանցում, մինչև 200 րոպե ՀՀ այլ ցանցերում, մինչև 10 ԳԲ գերարագ 4G ինտերնետ, 350 SMS, ֆիքսված ինտերնետ մինչև 100 Մբ/վրկ. արագությամբ: COMBO 3 և COMBO 4 փաթեթներում հասանելի է նաև ֆիքսված հեռախոսակապ, իսկ COMBO 4 փաթեթում՝ մինչև 138 հեռուստաալիք:
Ինտերնետ արագության հասանելիությունը հասցեում կարելի է ստուգել 100. Beeline.am կայքում։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։