
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը դուրս է գրվել հիվանդանոցից: Իսպանացի լեգենդար դարպասապահը խոսել է իր վիճակի, ինչպես նաեւ ապագայի մասին`
«Երախտապարտ եմ բոլորին: Իմ բախտը ուղղակի բերեց: Հիմա ամեն ինչ լավ է, բայց ոչինչ չեմ կարող ասել ապագայիս մասին` ամեն բան անորոշ է: Ինձ անչափ սիրված եմ զգում բոլորի կողմից եւ եւս մեկ անգամ կասեմ `շնորհակալ եմ բոլորից ովքեր իմ կողքին էին»: