Ինչ է արել դատավորը ամիսներ առաջ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի մասով. ուշագրավ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննելուց հրաժարվելու համար կանգնել է կարգապահական պատասխանատվության ենթարկվելու առաջ: Հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու, նրան գրավով ազատ արձակելու գործը 2019 թվականի հունվարի 11-ին մակագրվել էր դատավոր Դավիթ Գրիգորյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատավոր Գրիգորյանը եւս հրաժարվել է գործը քննել` պատճառաբանելով, որ իրեն գործը մակագրել են հունվարի 10-ին, բայց նա այդ օրը չի հերթապահել:

Ասել է թե` դատավորը հերթապահության օրերի կռիվ է տվել, նրան բացատրել են, որ հերթապահությունը կապ չունի, մակագրվել է իրեն, պարտավոր է քննել: Բայց, միեւնույնն է, նա հրաժարվել է քննել: Եվ, ահա, այս ամենի համար բարձրացվել է Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, եւ այն գտնվում է ԲԴԽ-ում, սակայն նրա մասով հարցը ապրիլի 25-ին չի քննարկվել, քանի որ դատավորը չի ներկայացել:

Ու հիմա հետաքրքիր իրավիճակ է, որ նրան մակագրվեց այս գործը:




Լրահոս