Ես հայտարարություն եմ անելու և ինքնահրկիզվելու․ ազատամարտիկը կդիմի ծայրահեղ քայլերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կեսօրին Երևանի Շիրակի փողոց 2/15 հասցեի հողակտորի վրայի ծառերը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ կապվող «Արտաշատ սիթի» ՍՊԸ-ի ներկայացուցիչները էքսկավատորներով հողին հավասարեցրին:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը անդրադարձել էր այս հարցին` գրելով` «Ազատամարտիկ Սամվել Մկրտչյանը Սովետմիության փլուզումից հետո հողատարածք էր ձեռք բերել, որը տարիների ընթացքում վերածել էր պտղատու այգու։ Օրեր առաջ նրան տեղեկացրել էին, որ շուրջ 10 տարի առաջ այդ հողատարածքը գնել են, եւ փաստորեն նրան տեղյակ չեն պահել այդ մասին: Ազատամարտիկը խնդրում էր քաղաքապետարանի օգնությունը։ Նա նպատակ ուներ այգին դարձնել զոհված ազատամարտիկ ընկերների անունով։

ArmLur.am-ին հաջողվեց կապ հաստատել ազատամարտիկի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, որ իր պայմանագիրը 2004-ին վերջացել է, ինքը դիմել է քաղաքապետարան, սակայն ձգձգել են եւ արդյունքում չեն երկարցրել պայմանագրի ժամկետը: Ազատամարտիկը վրդովված էր: Ասաց, որ մայիսի 8-ի միջոցառումների ժամանակ կլինի համապատասխան տեղում եւ պատրաստվում է ծայրահող քայելրի դիմել:

Ամսի 8-ին ես հայտարարություն եմ անելու եւ ինքնահրկիզվելու եմ։ Ուրիշ բան ինձ չի մնացել անելու: Իմ ընկերները շատ ավելի լավն էին, մաքուր, ազնիվ, որ էն ժամանակ զոհվեցին, էսքան վատ բաներ չտեսան: Սա արդեն ամեն ինչի վերջն էր: Ես ուզում էի ընկերներիս անունով դարձնել, բայց չստացվեց, ինչ անեմ,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Մկրտչյանը։




Լրահոս