Առողջապահության նախարարության և Առողջապահական տեսչական մարմնի ջրերը սկսել են մեկ առվով չհոսել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարության եւ Առողջապահական տեսչական մարմնի ջրերը սկսել են մեկ առվով չհոսել: Ավելին, այս երկու պետական մարմինների միջեւ տեւական ժամանակ է, ինչ սկսվել է միջգերատեսչական գզվռտոց: Պատճառն աշակերտուհիներին, առանց ծնողների թույլտվության, գարդասիլ պատվաստելու մասին ահազանգն է, որը, սակայն, հետագայում հերքվել է:

Պարզվել է՝ աղջիկները, որոնց մասին Աբովյան քաղաքի ուսուցիչներից մեկը բարձրաձայնել էր, փաստորեն ցանկացել են դասից ազատվել եւ պատճառ են բերել պատվաստումը: Տեսչությունը վարույթ է հարուցել, ինչը նախարարին դուր չի եկել, եւ նա ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է կատարել:

Բայց այս պատմության մեջ ուշագրավ է այն հանգամանքը, որ տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը հենց Արսեն Թորոսյանի շնորհիվ է հայտնվել այդ պաշտոնին: Ստացվում է՝ նախարարը պայքարում է իր կադրերի դեմ»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս