Քեսաբի Էսկյուրան գյուղը հրթիռակոծվել է. վիրավորվածների թվում կան հայեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հալեպի «Գանձասար» պարբերականը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին՝ կեսօրից հետո, զինյալ ահաբեկչական խմբավորումները Քեսաբի Էսկյուրան գյուղը հրթիռակոծել են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, պարբերականը փոխանցում է, որ երեք հրթիռներն ընկել են Էսկյուրան։

Հրթիռակոծության հետևանքով երկու քեսաբցի հայ վիրավորվել է: Նրանք անմիջապես փոխադրվել են Լաթաքիա բժշկական կենտրոն։ Վիրավորների առողջական վիճակը գնահատվում է կայուն:




Լրահոս