Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Մեքսիկայի հյուսիսի Կոաուիլա նահանգում կործանված Bombardier Challenger 601 ինքնաթիռի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները զոհվել են: Ողբերգության զոհ է դարձել 13 մարդ: Այդ մասի հաղորդվում է տարածաշրջանի հասարակական անվտանգության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է մայիսի 6-ին:
Անձնակազի երեք անդամներն ու տասը ուղեւորները զոհվել են: Ինքնաթիռն ընկել է Կոաուիլա նահանգի Օկամպո լեռնային շրջանում: Իշխանությունները ձեռնամուխ են եղել պատահարի հետաքննությանը: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռը հայտնվել է ամպրոպի տակ, ինչից հետո օդաչուն փորձել է արտակարգ վայրէջք կատարել:
Օդանավի ուղեւորները մեքսիկացի Սաուլ Ալվարեսի մասնակցությամբ բռնցքամարտի մենամարտից հետո վերադառնում էին Նուեւո Լեոնի նահանգի Մոնտերեյ քաղաք