
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչները: Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Պատճառը Վարդաբլուր գյուղի ճանապարհն է, որը Փաշինյանը խոստացել է բարեկարգել: Սակայն ճանապարհը դեռևս անմխիթար վիճակում է: Նրանք պահանջում են բարեկարգել ճանապարհը: