Կոռուպցիոն սխեմա բանակում. կիզակետում զորակոչիկների ծնողներն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ մարմինները շարունակում են բացահայտել, թե ինչպես են ծնողները միլիոնների հասնող գումարներ տալիս իրենց երեխաներին բանակից ազատելու համար, սակայն ավելի ուշ դառնում են խարդախության զոհ: 7 անձ հայտնվել է դատարանի առաջ ոչ միայն կաշառք վերցնելու, այլեւ տալու համար, իսկ կաշառքի չափը 2500 դոլարից մինչեւ 8000 դոլար է կազմել:

Այսպիսով,իրավապահները պարզել են,որՆվարդ ՕսիպյանըմիշարքՀՀքաղաքացիների ներկայացելէ` որպեսբժշկական հիմնարկների, ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալի կամ Պաշտպանության նախարարությանաշխատակազմի վերահսկիչ վարչության աշխատակից եւ այդ կերպ հավաստիացրել է` իբր, կարող է ՀՀ ներկրել համապատասխան դեղորայք, համապատասխան պաշտոնատար անձանց կաշառք տալով` կարող է կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից բնակարան ձեռք բերելը, ինչպես նաեւ նրանց որդիներին ազատել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից, տեղափոխել հետագա ծառայության նախընտրելի վայր, ապա պահանջել եւ խարդախությամբ հափշտակել է խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով գումարներ, որոնցից երեքի դեպքում կատարել է նաեւ կաշառք տալու փորձի դրդչություն:

Նվարդ Օսիպյանի թիրախում հայտնվել են կոնկրետ մարդիկ: Մասնավորապես, Վարդան Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել որ նա որդուն` ԹաթուլԿիրակոսյանին, ազատելու համար 2016թ․ՆվարդՕսիպյանին տվել է 3,086,915ՀՀդրամինհամարժեք 6500 ԱՄՆդոլարկաշառք, սակայնՆվարդՕսիպյանիկողմիցնշվածգումարը խարդախությամբ հափշտակելու արդյունքում հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Սիրանուշ Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա իր պարտադիր ժամկետային զինծառայող Հայկ Գրիգորյանին վաղաժամկետազատելուհամարտվելէառանձնապեսխոշորչափերով` 3,8 մլն ՀՀ դրամին համարժեք 8 հազար ԱՄՆ դոլար կաշառք, սակայն Նվարդ Օսիպյանի կողմից նշված գումարը խարդախությամբ հափշտակելու արդյունքում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Աշոտ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելովՀՀ ՊՆ Շահումյանի զինկոմիսարիատում հաշվառված զորակոչիկ Սերգեյ Ստեփանյանի հայրը, Նվարդ Օսիպյանի դրդչությամբ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձին իր լիազորությունների շրջանակներում որդու օգտին գործողություն կատարելու, այն է`Սերգեյ Ստեփանյանինպարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 3 տարով տարկետում տրամադրելու համար տվել է առանձնապես խոշոր չափերով` 1,1 մլնՀՀդրամինհամարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն Նվարդ Օսիպյանը կրկին գումարը հափշտակել է, եւ գործը մնացել է կիսատ:

Կարեն Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա իր որդուն` ՊԲ ժամկետային զինծառայող Էրիկ Մաթեւոսյանին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վաղաժամկետ զորացրելու հարցը կարգավորելու շուրջ Նվարդ  Օսիպյանին տվել է 3․3 մլն դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն, իր կամքից անկախ, գործը ավարտին չի հասցվել, քանի որ Օսիպյանը խարդախությամբ հափշտակել է ստացված կաշառքի մի մասը` 4000 ԱՄՆդոլարը:

Սոֆյա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվելիր որդի Կարեն Դավթյանին պարտադիր ժամկետային զինծառայության վայրից հոսպիտալ տեղափոխելու եւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վաղաժամկետ զորացրելու համար Նվարդ Օսիպյանին առանձնապես խոշոր չափի` 1,1 մլնՀՀդրամինհամարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք տալու համար, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Գագիկ Գույումջյանին մեղադրանք է առաջադրվել, որ եղբոր որդու օգտին համաձայնության է եկելՆվարդ Օսիպյանի հետ` վերջինիսմիջոցովպաշտանատարանձինառանձնապեսխոշորչափերով` 2,4 մլն ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալու շուրջ:

Փաստորեն, մարդիկ պատրաստ են անելու ամեն ինչ, միայն թե իրենց որդիները չմեկնեն ծառայության: Այս իրավիճակն իրոք մտահոգիչ է:

Քնար Մանուկյան




Լրահոս