Կոպիտ խախտումներ «Տավուշ» ջրօգտագործողների ընկերությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, «Տավուշ» ջուրօգտագործողների ընկերության նախկին գլխավոր ինժեներ Սերգեյ Ղարախանյանը այդ ՋՕԸ-ում կատարված խախտումների վերաբերյալ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արդյունքում ստացել ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Վ․ Մելքոնյանի ստորագրությամբ պատասխան:

Ս․ Ղարախանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ արդեն չորրորդ անգամ իր դիմում-բողոքներն անցնում են ինչ-որ «կախարդական շրջան», հայտնվում «Տավուշ» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Յուրա Որսկանյանի մոտ, որն էլ կազմում է հանձնաժողով` բաղկացած մեկ հոգուց, իր նախագահությամբ, քննարկում է այդ դիմում-բողոքները եւ պատասխանում:

Ս․ Ղարախանյանը նշեց, որ ՀՀ օրենսդրությամբ` ջուրօգտագործողների ընկերության բարձրագույն մարմինը ՋՕԸ ընդհանուր ժողովն է, ընդհանուր ղեկավարումն իրականացնում է վարչական խորհուրդը, սակայն այդ մարմինները ձեւական բնույթ են կրում: Եվ, որպես դրա վկայություն, Ս․ Ղարախանյանը նշում է, որ 2018թ․նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել «Տավուշ»ՋՕԸ ընդհանուր ժողովը,որտեղ միաձայն որոշվել է տարանջատել Նոյեմբերյանի, Իջեւանի եւ Բերդի ՋՕԸ-երը` դրանք դարձնելով ինքնուրույն միավորներ, սակայն այդ որոշումն այդպես էլ չի իրականացվել: Ս․ Ղարախանյանը կասկածի տակ է դնում Յուրա Որսկանյանի պնդումը, որ «Տավուշ» ՋՕԸ-ի վերստուգիչ հանձնաժողովի կողմից ամփոփվել են ՋՕԸ-ի 1,7 տարվա տնտեսական գործունեության ստուգման արդյունքները. ընկերությունում խախտումներ չեն հայտնաբերվել:

Ղարախանյանը նշում է այդ ընկերությունում կատարված խախտումները. Յուրա Որսկանյանն իր պաշտնում նշանակվել է ՋՕԸ-ի կանոնադրության կոպիտ խախտումներով, առանց պայմանագիր կնքելու «Սպայկա» ընկերությանը տրամադրվել է «Տավուշ» ՋՕԸ-ին պատկանող էքսկավատորը, դրա հետեւանքով կատարվել է 3,5 միլիոն դրամի յուրացում, Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում օժանդակ ջրագծի շինարարությունում 1,8 միլիոն դրամի հավելագրում է արվել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս