
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով Անժելա Կժդրյանը նշանակվել է ԿԳ նախարարի մամուլի քարտուղար: Նա ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը, ստացել է մագիստրոսի որակավորում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, այժմ սովորում է Շեֆիլդի համալսարանում` Executive MBA ծրագրով` մասնագիտանալով մարքեթինգի ոլորտում:
Աշխատել է «Մեդիամաքս» լրատվական գործակալությունում որպես թղթակից, IDeA հիմնադրամում` հանրային կապերի համակարգող, «Բրեվիս» ընկերությունում` հաղորդակցության ավագ պատասխանատու: