Այսօր Կառավարությունից Ազգային ժողովի դիմաց էին եկել Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղից, ովքեր բողոքում էին իրենց գյուղի 1,5 կմ ճանապարհից։ Նրանց խոսքով, իրենք տարիներ շարունակ բարձրաձայնել են այդ հարցը, հեղափոխությունից հետո ևս, սակայն մինչև հիմա էլ նույն պատասխանն են ստացել, թե ընթացքի մեջ է, հարցին անդրադարձ կլինի։ Այսօր կառավարության դիմաց նրանց նույն պատասխանն է տրվել, և գալով խորհրդարան` նրանք հույս ունեին հանդիպել գոնե իրենց ընտրատարածքից ընտրված պատգամավոր Մաթևոս Ասատրյանին։
Մանրամասները՝ տեսանյութում