ՔՊ-ն արդեն որոշել է արտահերթ համագումարի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ համայնքներում ստեղծված լարված վիճակի լուծում կարող է հանդիսանալ համայնքների ղեկավարների հետկանչման մեխանիզմը: Ըստ նախարարի` տեղական հանրաքվեի միջոցով ակնհայտ կդառնա` արդյոք իսկապես բնակչությունը դժգոհ է իր համայնքի ղեկավարից, թե ինչ-որ մարդկանց խմբեր են հրահրում նման լարվածություններ իշխանության գալու նպատակով:

-Պարո՛ն Պապիկյան,արդեն մեկ տարի է` Դուք ղեկավարում եք ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը:Ինչպե՞ս եք գնահատում Ձեր աշխատանքը նախարարի պաշտոնում, ըստ Ձեզ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը գո՞հ է Ձեր աշխատանքից:

-Անկեղծ ասած` իմ աշխատանքի գնահատականը պետք է տա հանրությունը, այո,ինչպես նաեւ կառավարության ղեկավարը. ես ինձ չեմ կարող գնահատել:

-Բայց ի՞նչ եք կարծում, կառավարության ղեկավարը գո՞հ է Ձեր աշխատանքից:

-Ես իմ ուժերի շրջանակներում ամեն ինչ անում եմ, որպեսզի օր առաջ Հայաստանի քաղաքացու կյանքը իմ գերատեսչության իրավասության տիրույթներում մի քայլ առաջ լինի, օր առաջ լավ լինի:

-Այդ դեպքում ինչո՞ւ են մարզերում, քաղաքներում ու գյուղերումբնակիչների եւ ղեկավար մարմինների հետ լարված իրավիճակներ: Մշտապես տեղի բնակչությունը պահանջում է տեղի իշխանավորների հրաժարականը, ինչի պատճառով էլ մշտապես լարված իրավիճակներ են ստեղծվում:Ի՞նչ եք պատրաստվում այս հարցի կարգավորման համար անել, քանի որ խորհրդարանականները փորձում են հետկանչման մեխանիզմով հարցին լուծում տալ:

-Գիտեք, այդ հետկանչման մեխանիզմը չի մշակվում, որ կառավարությունն իր հայեցողությամբ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին պաշտոնանակ անի: Այդ ինստիտուտը Հայաստանում, կարծում եմ, այլեւս չիլինելու, որովհետեւ տեղական ինքնակառավարման մարմինըինքնուրույն մարմին է, եւ դա ընդամենը մեխանիզմ է, որպեսզի հանրությունը հետհեղափոխական շրջանում…

Հաճախ մեր երկրիորոշ հատվածներում կաիրական պահանջ, այլեւս չեն ուզում իրենցհամայնքապետին, չեն ցանկանում այլեւս նրա հետ աշխատել: Իսկ տարբեր տեղերում դրա պատճառով կանգ է առնում համայնքային կյանքը, ու, գիտեք, տարբեր խնդիրներ են առաջանում:Իսկ քանի որմենք միջամտելու իրավասություն չունենք, եւ պետք էլչի, որ միջամտենք, բնականաբար, պետք է լինի մեխանիզմ, որով էլ հանրությունը կարծիք կհայտնի, իսկ դա հանարքվեն է:

Կարծում ենք, որհամայնքային հանրաքվեի միջոցով այդ հարցին լուծումկտրվի: Այդ միջոցովհնարավոր կլինի հասկանալ` արդյոք այդ համայնքապետը իրոք ընդունելի չի այդ համայնքի բնակիչների կողմից, թե կա մարդկանց խումբ, որը փորձում է իրավիճակն ուղղակի օգտագործել եւ, հավանաբար, գալ իշխանության:

-Ընդդիմադիրների շրջանում մտահոգություն կա, որ հետկանչման մեխանիզմն ավելի խուճապային ուխառը իրավիճակ է ստեղծելու համայնքում,ու, կարելի է ասել, որեւէ կերպ Ձեզ չի հաջողվելու այդ մախանիզմի միջոցովլուծել այն պայթյունավտանգ իրավիճակը, որն այսօր կա համայնքներում:

-Բայց այս ամենը դեռեւս քննարկման փուլում է:Թող բոլորն էլ իրենց կարծիքը հայտնեն, հանձնաժողովում կքննարկվի, կառավարությունում կքննարկվի: Այս պահին նախագիծը կառավարություն չի եկել, պետք է այն գա կառավարություն,ու քննարկենք: Այս պահին որեւէ կոնկրետ դիրքորոշում հայտնել չենք կարող, բոլորն էլ իրենց դիրքորոշումը կներկայացնեն:

Համայնքներում խնդիրները շատ են, օրինակ` կան համայնքներ, որ համայնքապետերը ընտրվել են մեխանիզմով`մեր բոլորի իմացած, նախկին իշխանությունների ժամանակ: Իսկնույն մեխանիզմով են եղել ԱԺ, նախագահի ընտրություններում, իսկնույն մեխանիզմը գործել է համայնքներում, բնականաբար, համայնքի բնակիչներն էլ դժոհ են իրենց ղեկավարից:

Կամ յուրաքանչյուր համայնքում յուրովի է դրսեւորվում, պատճառները տարբեր են, չեմ կարող համահարթ ասել, որ, գիտեք, իրավիճակն այսպիսին է: Ես այս պահին նախագծին գնահատական չեմ ուզում տալ, ես կարող եմ միայն ասել, որպետք է գտնենք մեխանիզմ, որպեսզի առկա վիճակը բալանսավորվի, կարգավորվի, մնացածը քննարկումների, բոլորի կարծիքի շրջանակներում է, իսկ ես էլ իմ կարծիքը կհայտնեմ:

-Պարո՛ն Պապիկյան, առաջիկայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է արտահերթ համագումար հրավիրել. արդեն օրը հստակեցրե՞լ եք:Տեղեկություններ կան, որ Դուք եք ղեկավարելու ՔՊ վարչությունը:

-Նորմալ պրոցես է ընթանում, բայց իրականում մինչեւ վարչությունը չձեւավորվի, վարչության ղեկավարի հարց չի կարող լինել: Նախ պետք է բոլորը, այդ թվում` ես, դառնամ վարչության անդամ, ապա դիտարկվի որեւէ մեկի թեկնածությունը վարչության պետի նախագահի համար: Այնպես որ, վաղօրոք ասել`ով կարող է լինել վարչության նախագահ, իրատեսական չէ:

-Բայց ցանկություն ունե՞ք ղեկավարելու ՔՊ վարչությունը:

-Ես այս պահին այդ ամենի մասին չեմ ցանկանում խոսել. ես իմ պարտականություններն եմ կատարում, հիմա վարչության փոխնախագահն եմ, փորձում եմ իմ պարտականությունները կատարել հավուր պատշաճի: Իսկ համագումարը կլինի հունիսի 15-ին, այդ ժամանակ էլ ամեն ինչ կհստակեցվի:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԳՈՐՅԱՆԸ




Լրահոս