ArmLur.am-ին է դիմել ժամկետային զինծառայող Հրանտ Արմենի Մաիլյանի մայրը` Բելլա Մեջլումյանը: Վերջինս պատմեց տղայի առողջական խնդիրների մասին: Հրանտ ծառայում է Արցախի Հանրապետությունում` Ջաբրաիլում:
«Դեկտեմբերի 12-ին տղաս արձակուրդ է եկել: Այդ ժամանակ արդեն ջերմություն ուներ: Տարանք հոսպիտալ, հայտնաբերվեց, որ իր մոտ տուլարեմիա վիրուս կա: Այդ խնդիրը առաջացել է ծառայության ընթացքում: Մուկը կծել է. այդ կենդանուց է անցել իրեն: Իրեն տարան ինֆեկցիոն, ստացավ ամենաուժող անտիբիոտիկները: 20 օրվա ընթացքում իր ամբողջ գեղձերը ուռել էին, փայծաղը մեծացել էր:
Հետո իրեն տեղափոխեցին այլ տեղ, վիրահատեցին, բայց միեւնույնն է խնդիրը չլուծվեց: Երկրորդ անգամ վիրահատական միջամտություն եղավ: 4 ամիս պառկեց հոսպիտալում:Վերջին անգամ որ ստուգում անցավ, ասսացին, որ երկու շարիկի համար չեն ազատում բանակից, եւ ասացին, որ կտեղափոխեն Հայատան, որ հոսպիտալի մոտ ծառայի, որովհետեւ ինքը սահմանափակ ծառայող է: Ինքը լիարժեք չի ապանքինվել, բայց հիմա արդեն դիրքերում է: Ես նամակներ եմ գրել եւ նախարարություն եւ Փաշինյանին: Ես չեմ ասում` ազատվի բանակից, ուղղակի ասում եմ` բուժումը պետք է լիարժեք լինի: Թող առողջ լինի, էլի ծառայի, որեւէ խնդիր չկա: Բայց այս վիճակում նման կերպ ծառայությունը շարունակելը ավելի կբարդացնի վիճակը»,-պատմեց մեզ զինվորի մայրը:
Տիկին Բելլան նշեց, որ շուրջ մեկ շաբաթ է ինչ նամակը ուղարկել է պաշտպանության նախարարություն:
ArmLur.am-ը պատրաստ է հրապարակել նաեւ պաշտպանության նախարարության պատասխանը` կապված տվյալ խնդրի հետ:
Կից ներկայացնում ենք բժշկական եզրակցությունը` զինվորի առողջական վիճակի մասին: