Beeline-ում հանդիսավոր կերպով նշվել է Կապի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Beeline-ն այսօր նշում է Կապի օրը։ Ընկերությունում կազմակերպվել է հանդիսավոր արարողություն, որի ընթացքում մրցանակներ են հանձնվել տեխնիկական ստորաբաժանման աշխատակիցներին, ովքեր զգալի ներդրում են ունեցել ընկերության ցանցային ենթակառուցվածքի զարգացման մեջ։

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը շնորհավորեց ցանցերի շինարարության և նախագծերի իրականացմանբաժնի ավագ փորձագետ Վահրամ Մնացականյանին «Տարվա կապավոր» մրցանակին արժանանալու կապակցությամբ՝ նրա կատարած աշխատանքի և ցանցի զարգացման մեջ ունեցած ներդրումի համար։ Եվս մեկ կոլեկտիվ մրցանակ ենստացել Beeline-ի տեխնիկական ստորաբաժանման 20 աշխատակիցներ՝ նշանակալից նախագծերի իրականացման համար։

Նշենք, որ Ազատության 24/1 հասցեում գտնվող Beeline-ի վարչական գրասենյակի առաջին հարկում տեղադրված է տոնի թեմային համապատասխան ձևավորված լուսանկարչական տաղավար, որտեղ այսօր լուսանկարվել կարող են բոլոր ցանկացողները։

«Այսօրվա հիանալի տոնն ի սկզբանե պատմության մեջ մտել է որպես Ռադիոյի օր։ Մինչ այսօր էլ կապի տեխնոլոգիաների մեծ մասն աշխատում ենռադիոալիքների հիման վրա, այնպես որ այս տոնը հարազատ է դարձել հաղորդակցության բոլոր ճյուղերի համար։ Մենք որպես Հայաստանում կապի ոլորտի կայացման ակունքների մոտ կանգնած ընկերություն մեր առաքելությունն ենք համարում երկիրն ապահովել կապի առավել առաջադեմ տեխնոլոգիաներով, և այսօր պարգևատրում ենք այն աշխատակիցներին, ովքեր առավել մեծ ներդրում են ունեցել մեր ցանցի զարգացման գործում։ Բացի այդ, ցանկանում եմ շնորհավորել բոլոր կապավորներին,ռադիոյի և հեռուստատեսության աշխատակիցներին՝ մեր ընդհանուր տոնի կապակցությամբ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Շնորհավորում եմ բոլոր գործընկերներին պարգևատրման կապակցությամբ և ցանկանում եմ մաղթել հետագա ձեռքբերումներ և մասնագիտական հաղթանակներ, որոնք մեզ կօգնեն բարձր պահել հաղորդակցությունների մակարդակն երկրում, իսկ մեր հաճախորդների համար կապահովեն մշտապես բարելավվող ծառայությունների որակ», – նշեց Հայաստանում Beeline-ի տեխնիկական բլոկի տնօրեն Մաքսիմ Լևինը։

Մայիսի 7-ը համարվում է ռադիոյի ծննդյան օրը։ Հենց այդ օրն է 1895 թ․ Ալեքսանդր Պոպովը ցուցադրել իր ստեղծած աշխարհի առաջին ռադիոընդունիչը և իրականացրել է ռադիոկապի առաջին փորձը։ Այսօր կապի տարբեր ուղղությունների աշխատակիցներ նշում են այս տոնը։




Լրահոս