Կարագի գները միջազգային շուկայում կրկին բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում վաճառվում է ավելի քան 5.5 դոլարով:
Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունակում է բարձր մնալ. երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 4000 դրամով, իսկ «Անքոր» տեսակի կարագը` 4510 դրամով:
Ստացվում է, որ Հայաստանում կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 9 դոլարը, ինչը 3.8 դոլարով ավելի է միջազգային շուկայում սահմանված գնի: Ի դեպ, բարձր գնի պատճառով Հայաստանում շարունակում են նվազել կարագի սպառման ծավալները: