Գլխավոր դատախազությունը ստացե՞լ է Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի դիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի դարձավ, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:

«Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, խնդրում ենք Ձեզ մայիսի 9-ին ընդառաջ կայացնել համապատասխան որոշում նրա խափանման միջոցը փոխելու մասին։ Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու եւ կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար»,-մասնավորապես ասված է դիմումում:

ArmLur.am-ը գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից փորձեց պարզել` դատախազությունում երբ են քննարկելու այս հարցը: Պարզվում է `գլխավոր դատախազությունը չի ստացել դիմումը:
«Դեռեւս չենք ստացել նման դիմում»,-ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Աբրահամյանը:




Լրահոս