ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` պաշտոնական լրահոսի

Տնտեսվարողի ահազանգի հիման վրա տեսչական մարմնի աշխատակիցները բացահայտել են, որ «Լոտե» ապրանքատեսակի շոկոլադապատ ժելեների նախկին ժամկետների վրա (արտադրված է 03.2018-ին, մինչեւ 9 ամիս պահման ժամկետով) փակցված են նոր ժամկետներ (11.2018, 12.2018, մինչեւ 9 ամիս պահման ժամկետով): Անցկացվել են վերահսկողական միջոցառումներ, որի արդյունքում հայտնաբերվել է, որ նշված շոկոլադապատ ժելեների վրա կա կրկնապիտակ: Կոնֆետները տեղում ոչնչացվել են:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` եթե կազմակերպությունը գործունեություն չի իրականացնելու, արդյո՞ք շահութահարկի կանխավճարներ պետք է կատարել:

Ալինա Հայրապետյան (32 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Գործունեության դադարեցման դեպքում ռեզիդենտների կողմից շահութահարկի եռամսյակային գումարների վճարման վերաբերյալ» N 30 պաշտոնական պարզաբանման համաձայն` գործունեությունը ժամանակավոր (առնվազն մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը) կամ անորոշ ժամկետով չիրականացնելու մասին հայտարարությունը (կամայական ձեւով կազմված) հարկային մարմին գրավոր ներկայացրած եւ այդ ժամանակահատվածում գործունեություն չիրականացրած ռեզիդենտ կազմակերպությունները հայտարարությունը հարկային մարմին ներկայացնելու եռամսյակից հետո մինչեւ գործունեությունը վերսկսելու եռամսյակն ընկած ժամանակահատվածների համար շահութահարկի կանխավճարների եւ նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների վճարումներ չեն կատարվում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ հարկային մարմին գրավոր ներկայացրած եւ այդ ժամանակահատվածում գործունեություն չիրականացրած ռեզիդենտ կազմակերպությունները հայտարարությունը հարկային մարմին ներկայացնելու եռամսյակից հետո մինչեւ գործունեությունը վերսկսելու եռամսյակն ընկած ժամանակահատվածների համար շահութահարկի կանխավճարների եւ նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների վճարումներ չեն կատարվում:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս է հատկացվում սոցիալական փաթեթը: Ի՞նչ ընթացակարգ է ենթադրում այն:

Հայկուհի Մնացականյան (34 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթից օգտվելու համար աշխատողը բանկում բացում է սոցիալական փաթեթի հաշիվ: Սոցփաթեթի հաշիվը բացելուց հետո աշխատողը կարող է բանկից ստանալ սոցիալական փաթեթի հաշվի մասին տեղեկանք` կարգով նախատեսված դեպքերում համապատասխան հաստատություններին ներկայացնելու համար: Ընթացիկ տարվա սոցիալական փաթեթի գումարն իր սոցփաթեթի հաշվին փոխանցելու համար աշխատողը լրացնում է սոցիալական փաթեթի գումարի փոխանցման մասին դիմում` համաձայն ձեւի, որը բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանքի հետ միասին ներկայացվում է աշխատավայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում: Դիմումի եւ տեղեկանքի հիման վրա սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը տվյալ անձի սոցիալական փաթեթի գումարը փոխանցում է աշխատողի սոցփաթեթի հաշվին ամսական կտրվածքով` բացառությամբ հանգստի ապահովման ծառայությունից օգտվելու դեպքում աշխատողը կարող է իր եւ զբոսաշրջային օպերատորի միջեւ կնքված պայմանագիրը ներկայացնել իր աշխատանքի վայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում սոցիալական փաթեթի տվյալ բյուջետային տարվա համար նախատեսվող սոցիալական փաթեթի գումարները միանվագ իր սոցիալական փաթեթի հաշվին փոխանցելու նպատակով:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ աշխատողը պարտադիր պետք է այդ ծառայությունից օգտվելու ժամանակահատվածում գտնվի արձակուրդում:




Լրահոս