Թեժ վիճակ. հայտնվեց խիզախ մի դատավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որ պետք է քննի«Մարտի 1»-ի քրեական գործը, ինքնաբացարկ չի հայտնելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով`«Մարտի 1»-ի քրեական գործը մինչ մեկ այլ դատավորի մակագրելը դատական համակարգում խոսակցություն է եղել այն մասին, որ ցանկացած անհիմն ինքնաբացարկի դեպքում կարգահապական պատասխանատվության հարց է բարձրացվելու:

Այսպիսով, ապրիլի 29-ին 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետիպաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ գործիքննությունը մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին, սակայն վերջինս ինքնաբացարկ հայտնեց`նշելով, որինքը«Մարտի 1»-ի գործով նախկինում պաշտպան է եղել: Արդյունքում, գործը մակագրվեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին:

Սակայն նկատենք, որ Դավիթ Գրիգորյանը դեռեւս ամիսներ առաջ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննելուց հրաժարվելու համար կանգնել էր կարգապահական պատասխանատվության ենթարկվելու առաջ: Հայտնել էինք, որՌոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու, նրան գրավով ազատ արձակելու գործը 2019 թվականի հունվարի 11-ին մակագրվել էր դատավոր Դավիթ Գրիգորյանին:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատավոր Գրիգորյանը եւս հրաժարվել է գործըքննել` պատճառաբանելով, որիրեն գործը մակագրել են հունվարի 10-ին, բայց նա այդ օրըչի հերթապահել: Ասել է թե` դատավորը հերթապահության օրերիկռիվ է տվել. նրան բացատրել են, որ հերթապահությունը կապ չունի, մակագրվել է իրեն, պարտավոր է քննել: Բայց, միեւնույնն է, նա հրաժարվել էր քննել: Եվ, ահա, այս ամենի համար բարձրացվել է Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, եւ այն գտնվում է ԲԴԽ-ում, եւ մայիսի 13-ին հայտնի կդառնա, թե ինչորոշում կայացրեց ԲԴԽ-ն` Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Այսպիսով,«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն`մինչօրենքով սահմանված կարգով «Մարտի 1»-ի քրեական գործը Դավիթ Գրիգորյանին մակագրելը դատական համակարգում ներքին խոսակցություն է եղել այն մասին` եթե Վարդան Գրիգորյանի ինքնաբացարկից հետո գործը մակագրվի մեկ այլ դատավորի, եւ նա անհիմն ինքնաբացարկ հայտնի, ապա դա կլինի դատական համակարգի ամոթը: Ավելին, դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն` անգամ հարց է բարձրացվել, որ եթե դատավորները «Մարտի 1»-ի քրեական գործով անհիմն ինքնաբացարկ հայտնեն, ապա կբարձրացվի նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ անխուսափելիորեն պատժելու հարցը:

Եւ, ահա, խաղի կանոնները հստակեցնելուց հետոգործը մակագրվել է Դավիթ Գրիգորյանին: Ըստմեզ հասած տեղեկությունների` նա հայտնել է, որ ինքնաբացարկ չիհայտնելու եւ կքննի քրեական գործը: Ի պատասխան վերջինիս այս որոշման` դատական համակարգի մի շարք դատավորներ կարծիք են հայտնել, որ պատրաստ են իրենց իրավաբանական գիտելիքներով եւ փորձովօգնել դատավոր Դավիթ Գրիգորյանին, որպեսզի վերջինս կարողանա քրեական գործովլսել դատական համակարգի փորձառու դատավորների կարծիքը, բայց, իհարկե, վերջում որոշում կայացնողը ինքն է լինելու:

Քնար Մանուկյան




Լրահոս