ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը. օրակարգում է հաստիքացուցակների հաստատման նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում մայիսի 8-ին մեկնարկել է ավագանու արտահերթ նիuտը: Նիստի օրակարգում երեք հարց է:

Երևանի ավագանին որոշում կընդունի 2018 թվականի հոկտեմբերի 29-ի «Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի հունիսի 16-ի N16-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»:

Օրակարգում են նաև Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեում իրականացվելիք փոփոխությունների  հարցն ու «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն անվանափոխելու մասին  որոշման նախագիծը:




Լրահոս