Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` կաշառք վերցնելու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել,ու քրեական գործն ուղարկվել է կողմերին` ծանոթանալու համար: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց կալանավորված դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը:
Ինչպես հայտնի է, հարուցված քրեական գործի շրջանակներումդատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Դաատավորը չի ընդունել մեղադրանք եւ ցուցմունք էտվել` հայտնելով, որ դա կաշառք չի եղել, այլ իրեն պարտք են եղել եւ պարտքն են վերադարձրել: