Ինչպես հայտնի է, Հայաստանի կառավարության եւ Եվրոպական միության միջեւ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին եւ 2019-ի մարտի 20-ին ստորագրվել է «ԵՄ-ն Հայաստանի համար. տարածքային զարգացում» ֆինանսավորման համաձայնագիրը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 31 մլն 250 հազար եվրո:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործադիրը մայիսի 10-ի նիստին հավանություն կտա ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Ի դեպ, համաձայնագրի հիմնական նպատակն է Հայաստանի հյուսիսային շրջաններում`որպես փորձնական շրջաններ ընտրված Շիրակ, Լոռի եւ Տավուշ մարզերում, ընդհանուր եւ բալանսավորված ներառական աճ իրականացնել խելացի եւ կայուն գյուղատնտեսության, նորարարական տուրիզմի եւ ստեղծագործական արդյունաբերության ճյուղերի խթանման միջոցով: