Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը՝ կիսավեր վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը 35 կմ է, սակայն ավտոմեքենաներն այն հաղթահարում են մոտ մեկ ժամում։ Ճանապարհը կիսավեր վիճակում է, խոր փոսերը շրջանցելու համար վարորդները հաճախ ավտոմեքենաները դուրս են բերում հանդիպակաց գոտի` ռիսկ անելով դառնալ ավտովթարի պատճառ: Հատկապես վատթար է այդ ճանապարհի Ֆիալետովո-Մարգահովիտ-Լերմոնտովո հատվածը։

Տարիներ շարունակ Վանաձոր-Դիլիջան ճանապարհի սպասարկման համար պետական բյուջեից մեծ գումարներ ստացած «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ն ճանապահի ընթացիկ պահպանությունը վատ է կատարել, այլապես ավտոճանապարհը նման ողբալի վիճակում չէր լինի։ Այդ ավտոճանապարհի խոր, մեծ փոսերը մեկ տարում չեն գոյացել։

Այս տարի նախատեսված է այդ ճանապահի 20 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգումը։ Հասկանալի չէ, թե ինչու շատ վատ վիճակում գտնվող, հանրապետական նշանակության այդ ավտոճանապարհն ամբողջությամբ չի հիմնանորգվելու, նորոգվելու է լոկ դրա մի մասը։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս