Հայաստանում հացի արտադրության ծավալների աճի դինամիկան այս տարվա հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, անփոփոխ է մնացել:
Պաշտոնապես հացի արտադրության ծավալները վերը նշված ժամանակահատվածում աճել են 1.9 տոկոսով: Նկատենք, որվերջին տարիներին հացի արտադրության ծավալները նվազում էին:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-մարտին արտադրվել է 68 հազար 903 տոննա հաց, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 67 հազար 619 տոննա:
Կա տեսակետ, որ հացի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ. ի վերջո, նախորդ տարիներին, երբ մեծ էր արտագաղթը, դրա հետեւանքով տարեկան մոտ 3 տոկոսով նվազում էին հացի արտադրության ծավալները եւս: Իսկ հիմա, ընդհակառակը, առաջին անհրաժեշտության սննդամթերքը սպառողների թիվն ավելացել է:
Ասել է թե`սկսել ենք կա՛մ շատ հաց ուտել, կա՛մ էլ տնտեսվարողներն են ստվերից դուրս եկել: