Beeline ստարտափ ինկուբատորն ընդունում է 4-րդ շրջափուլի հայտերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline ստարտափ ինկուբատորը սկսել է ընդունել չորրորդ ինկուբացիոն շրջանի հայտերը։ Հայտերն ընդունվելու են մինչև հունիսի 1-ը։

4-րդ շրջափուլն իրականացվում է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ համատեղ, որի շնորհիվ ցիկլի ավարտին լավագույն արդյունքներ գրանցող թիմերը կկարողանան ներդրումներ ներգրավել:

«Beeline ստարտափ ինկուբատորն արդեն իր ուրույն և կայուն տեղ ունի Հայաստանի ստարտափ էկոհամակարգում, և մեր գործընկեր BANA-ի հետ այժմէլ ավելի մեծ ներդրում ենք ունենում տեղական ստարտափների զարգացման հարցում։ Հավատացած ենք, որ հենց ակտիվ և ձեռներեց երիտասարդներին սատարելով կարող ենք լավագույնս ծառայել մեր երկրի զարգացմանը»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline ստարտափինկուբատորինպատակն է՝ օգտագործելով իր բոլոր ռեսուրսները, նպաստել ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովել ստարտափների ելքը միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։

Ընտրված ռեզիդենտ ստարտափները 14 շաբաթների ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից, փորձագետների խորհրդատվությունից և ակտիվ ձեռնարկատիրական միջավայրում գործելու հնարավորությունից։




Լրահոս