
Մայիսի 9-ը եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը: Մեծ հայրենականում տարած հաղթանակը և Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներն են:
Եթե չլիներ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքի բեկումը Ստալինգրադի մոտ 1943թ.-ին, մինչ այդ չեզոքություն պահպանող Թուրքիան մտնելու էր Կովկաս: Թերևս նաև սրանով է բացատրվում, որ հայ ժողովուրդն այդքան մեծ ներդրում ունեցան մեծ հաղթանակի գործում: Իսկ Շուշիի հաղթանակը հայոց վերածննդի սկիզբն է, սեփական ուժերին հավատալու և հզոր Հայաստան ստեղծելու ճանապարհին կարևորագույն հաղթանակ: