Այս օրը կհիշեմ ողջ կյանքիս ընթացքում. Ալբերտո Ունդիանո Մալյենկոն Հայաստանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կայացավ Հայաստանի Գավաթի եզրափակիչ «Ալաշկերտ»-«Լոռի» (1:0) հանդիպումը: Խաղը սպասարկում էր իսպանացի հանրաճանաչ մրցավար Ալբերտո Ունդիանո Մալյենկոն: Խաղից հետո Մալյենկոն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ սա իր կարիերայի վերջին հանդիպումներից մեկն էր :

-Առաջին անգամ եք Հայաստանում: Ի՞նչ տպավորություններ ունեք:

-Տպավորությունները հիանալի են: Անչափ հաճելի է Հայաստանում գտնվելը: Երջանիկ եմ, որ եկա Հայաստան:

-Այս մրցաշրջանը վերջի՞նն է ձեր կարիերայում:

-Այո՛, այս խաղը վերջին խաղերից մեկն էր կարիերայումս: Այս օրը կհիշեմ ողջ կյանքիս ընթացքում:

Այն հարցին, թե ինչ է զգում Մալյենկոն Սերխիո Ռամոսին ամեն անգամ կարմիր քարտ ցույց տալիս նա հրաժարվեց պատասխանել, սակայն ասաց. «Ռամոսը շատ լավ տղա է, բայց ֆուտբոլի կանոններն են այդպես պահանջում»:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս