Դատապարտյալները շարունակում են դատի տալ ՔԿՀ-ներին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արամ Առաքելյանը մայիսի 3-ին դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի` պահանջելով, որ դատարանը ստիպի ՔԿՀ-ին իր մասին բնութագրում կատարել փոփոխություններ, այն է` արձանագրել, որ հայցվորը մասնակցել է հիմնարկում անցկացվող միջոցառումներին, եւ բնութագրից հանել մինչեւ դատարանի կողմից պատժի նշանակումը առկա տույժերը:
Սա, թերեւս, պատահական չէ. դատապարտյալներին դրական բնութագիրը պետք է` վաղաժամկետ ազատ արձակման հնարավորոթյունից օգտվելու համար: