SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Եսայան փողոցի 34/1 հասցեում՝ Թիվ 15 դպրոցի հարևանությամբ, գազախողովակից դի կա կախված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանում ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը, ինչպես նաև տարածքային ոստիկանության բաժնի ծառայողները: Ժամանում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանում է քննչական խումբը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 34-ամյա Արմեն Խաչատրյանն էր: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել: