ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Այս ծաղկեփնջի տիրոջ արարքը, մեղմ ասած, կոռեկտ չէ: Որքան էլ նվիրողն ընդունելի չէ, այդուհանդերձ կարելի էր այլ կերպ վերաբերվել ծաղիկներին:

 

 

ՀԱՐՑ. Եթե Ա/Ձ-ն զբաղվել է միայն հաստատագրված վճարով հարկվող գործունեությամբ, ապա նա ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի:

Ստեփան Պետրոսյան (48 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ բացառապես հաստատագրված վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը ԱԱՀ-ի հաշվարկներ, իրենց գործունեության վերաբերյալ եկամտահարկի հաշվարկ չեն ներկայացնում, իսկ պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաեւ որպես գործակալ (գործատու) հանդես գալու դեպքում պետք է ներկայացնեն համապատասխան հաշվարկներ:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ հայտարարագիրը, հաշվարկը կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե կոնկրետ ովքեր չեն կարող օգտվել սոցիալական փաթեթի ծառայությունից:

Նելլի Երանոսյան (34 տարեկան, դայակ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Երանոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացում ենք, որ սոցիալական փաթեթը չի տարածվում տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց (բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպատակային արձակուրդից, մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդից, կադրերի ռեզերվից, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերադարձած անձանց: Թվարկված անձանց վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժը հաշվարկվում է առանց նշված ժամանակահատվածի) (զինծառայողների դեպքում մեկ զորամասից մեկ այլ զորամաս տեղափոխվելը չի դիտարկվում մեկ այլ մարմնի տեղափոխություն, սակայն այդպես է դիտարկվում հանրապետական գործադիր մարմնի փոփոխությունը (օրինակ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմ տեղափոխվելը), կես դրույքից պակաս դրույք (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ) ունեցող անձանց, հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ յուրաքանչյուր աշխատակցի սոցիալական փաթեթով նախատեսված գումարը կազմում է 11 հազար դրամ: Սոցիալական փաթեթը ամսական գումար է, որը տարեկան կտրվածքով կազմում է 132.000 ՀՀ դրամ:




Լրահոս