Այսօր Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների մի քանի հարցերին: Նախ նա նշել է, թե մանդատ պահելու որևէ խնդիր չունի և անդրադարձել «Քաղաքացու որոշում» կուսակցության կողմից ներկայացված փաստաթղթերին:
«Ես տեղյակ չեմ՝ ինչ է ընթանում: Պարոն վարչապետն ասաց, որ հարցը տված է իրավապահ մարմիններին, համապատասխան կնայեն, ըստ օրենքի, ըստ կետի կպատասխանեն: Այնպես որ, օրենքի առաջ բոլորը հավասար են՝ ըստ օրենքի, ըստ կարգի, ոչ թե ցանկացած քնից արթնացող անհիմն հայտարարություններ պետք է անի, այլ ըստ օրենքի կասեն, մենք սպասում ենք»,- նշեց նա` ասելով, որ սպասում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխանող որոշմանը։
Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցությունը դիմել էր դատախազություն և ԱԺ նախագահին՝ հորդորելով բարձրացնել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցը՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը: