Պետք է 100%-ով վստահ լինենք, որ որոշումը ճիշտ է. վարչապետը` գազալցակայանների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեին, Շուկայի վերահսկողական տեսչական մարմնին և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հանձնարարեց արագ զբաղվել գազալցման կայաններում սեղմված բնական գազի չափման միավորը խմ-ից կգ-ով փոխարինելու հարցով պայմանավորված առաջացած խնդիրներով:

«Մենք պետք է 100%-ով վստահ լինենք, որ որոշումը ճիշտ է: Քանի որ նախկին օլիգարխներ, կլանների հայտնի անդամներ կան այդ շուկաներում, պետք է համոզված լինենք, որ իրենք իրենց հոտառությունը չեն կորցրել, եթե կորցրել են, պետք է շատ արագ վերականգնել: Եվ երրորդը` համոզվել, որ հակամրցակցային պայմանավորվածություն չկա»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ՀՀ հարկային օրենսգրքում իրենց առաջարկած փոփոխությունը սպառողների շահերի պաշտպանության համար է:

«Մենք օրենսդրական նախաձեռնությունը քննարկելիս մի քանի անգամ արձանագրել ենք, որ դա անում ենք սպառողների շահերի պաշտպանության համար, և մենք հավաստիացումներ ենք ստացել տարբեր բանաձևերով, որ դա չի կարող միավոր գազի վաճառքի գնի վրա ազդել»,- նշեց վարչապետը:




Լրահոս