Կառավարությունը երկու ընկերության արտոնություն տվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում մաքսային արտոնություն տրամադրեց «Գրին ֆուդ» ՍՊԸ-ին։ Դրա շրջանակներում ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են Շիրակի մարզում ջերմոցների կառուցման շինարարական աշխատանքների համար։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2,876,000,000 ՀՀ դրամի կապիտալ ներդրում, ստեղծել 94 նոր աշխատատեղ՝ 110,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց նաև «Նյուպլաստ» փակ բաժնետիրական ընկերությանը։ Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության մեջ։




Լրահոս