ՊԵԿ նախագահը հայտնել է ՀԴՄ պակասորդի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեում հսկիչ դրամարկղային մեքենաների պակասորդ կա: Լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Հսկիչ դրամարկղային մեքենաների պակասորդ ունենք: Այն հարկ վճարողներն, ովքեր հին սերնդի ՀԴՄ ունեին, բայց նոր սարքեր ստանալու նրանց հայտը բավարարվել է, հետ ենք կանչելու այդ հայտերը, և առաջին հերթին տրամադրելու ենք ՀԴՄ-ներն այն հարկ վճարողներին, ովքեր նոր են գրանցվել և ընդհանրապես սարք չունեն»,- ասաց Անանյանը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ այս պահին ստացված շուրջ 9000 հայտ կա, որից 3000-ը բավարարված են, իսկ սարքերի քանակը 700-800 հատ է։




Լրահոս