Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգության համար երաշխիքներ է պահանջում ՈՒԵՖԱ-ից, որպեսզի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կարողանա մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու և մասնակցել ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Այս մասին հայտնում է news.sky.com-ը:
Հյուսիսային Լոնդոնի ակումբը հայտնում է, որ իրենք մտահոգված են այն հարցով, որ կիսապաշտպանը չի կարողանա մասնակցել «Չելս»-ի հետ հանդիպմանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության պատճառով:
«Մեր ֆուտբոլիստների անվտանգությունը առաջնահերթ նշանակություն ունի: Մենք ՈՒԵՖԱ-ից երաշխիքներ ենք պահանջում, որ Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը կապահովվի, եթե նա Եվրոպայի լիգային մասնակցելու նպատակով մեկնի Բաքու»:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին: