
Մայիսի 10-ին, ժամը 20:16-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։
Սարալանջի պողոտայում ավտոմեքենան կամուրջից ցած է ընկել։