ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Armlur.am-ի «Քայլ առ քայլ» հաղորդման հյուրն է: Պատգամավորն այժմ բնակվում է իր հայրական տանը, որը գտնվում է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում:
Իշխանական պատգամավորի հայրական տունը մեկ սենյականոց բնակարան է, որտեղ էլ հյուրընկալվեցինք ու զրուցեցինք նրա հետ:
Աչքի զարնող էր բնակելի շենքի մուտքն ու վերելակը, որը կարելի է ասել շատ անհուսալի վիճակում էր գտնվում, բայց կարծես թե հայրենի իշխանավորները սկսել էին քայլեր ձեռնարկել այն վերանորոգելու ուղղությամբ: Ինչեւ, պատգամավորի երեխաները՝ Վաչեն եւ Նոեմին, դիմավորեցին մեզ ու անհամբեր սպասում էին, թե իրենց հայրը երբ է ուղեկցելու դպրոց:
Armlur.am լրատվականի հյուրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին է, ում հետ բացի պատգամավորի առօրյայից, կենսագրությունից ու աշխատանքից խոսել ենք նաեւ իր այսօրվա կարգավիճակում վարչապետ Փաշինյանի ունեցած դերակատարման մասին։
Հայտնի է նաեւ այն փաստը, որ պատգամավորը մասնագիտությամբ դերասան է ու բավական ժամանակ աշխատել է իր մասնագիտությամբ: Պարզել ենք նաեւ, որ Հրաչյա Հակոբյանին շատ է անհանգստացնում իր քրոջ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ Աննա Հակոբյանի առանց գրաֆիկի աշխատանքը, որի պատճառով էլ քրոջ ու վարչապետի հետ հանդիպումները վերջին շրջանում շատ հազվադեպ են դարձել:
ArmLur.am-ը փորձել է այլ անկյունից բացահայտել Հրաչյա Հակոբյանին. ավելի մանրամասն կպատմի մեր տեսանյութը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան, Էդգար Բաղդասարյան