![](https://armlur.am/wp-content/uploads/2019/01/nikol_pashinyan_government_session.thumb_-696x392.jpg)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը մայիսի 12-ին կմեկնի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն:
Այս մասին նշվում է վարչապետի որոշման մեջ։ Պատվիրակությունը մայիսի 13-ին կայցելի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսել, իսկ մայիսի 14-ից 16-ը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ Պեկին:
Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: