Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կրթության ոլորտում նոր փոփոխություններ է խոստանում: Նախարարը սոցցանցի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ առաջիկայում մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացնելու է ոլորտում փոփոխությունները:
«Մեկ տարի առաջ այս օրը նշանակվեցի կրթության և գիտության նախարար: Մեծագույն պատիվ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են արվել, նորերն` առջևում են: Առաջիկայում ասուլիսով ներկայացնելու եմ արվածն ու անելիքը»,- գրել է Հարությունյանը: